Իրաքում հիպերմարկետում հրդեհի հետևանքով զոհվել է 50 մարդ, նրանց թվում երեխաներ կան
Հասարակություն
11:34 17/07/2025
Աշխարհ

Իրաքում հիպերմարկետում հրդեհի հետևանքով զոհվել է 50 մարդ, նրանց թվում երեխաներ կան

Իրաքի արևելյան Քութ քաղաքում առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ BBC-ի փոխանցմամբ, հրեդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։

Վասիթի շրջանի նահանգապետ Մոհամմեդ Ջամիլ Ալ-Մայահիի խոսքով՝ գիշերը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ, որոնց թվում կանայք և երեխաներ կան։ 

 Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Քութում գտնվող մեծ բազմահարկ շենքը կրակի մեջ, իսկ տանիքին հավաքված մարդկանց խումբը պայքարում է կրակի դեմ։ 
Շրջանի նահանգապետ Ալ-Մայահին եռօրյա սուգ է հայտարարել հրդեհի զոհերի հիշատակին։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ,  հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն 48 ժամվա ընթացքում։ Նա հավելել է, որ շենքի սեփականատիրոջ դեմ քրեական գործ է հարուցվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրաքում հիպերմարկետում հրդեհի հետևանքով զոհվել է 50 մարդ, նրանց թվում երեխաներ կան