Փրկարարներն օգնել են արագիլի բնից ընկած ձագին
Հասարակություն
09:01 17/07/2025
Հայաստան

Փրկարարներն օգնել են արագիլի բնից ընկած ձագին

Հուլիսի 16-ին, ժամը 20:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կատովսկու փողոցում արագիլի ձագը բնից ընկել է. բարձրացնելու և բնի մեջ դնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ 

Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարներն արագիլի ձագին բարձրացրել և դրել են բնի մեջ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փրկարարներն օգնել են արագիլի բնից ընկած ձագին