Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել փչացած ավտոմեքենան նորոգող վարորդին
Երևանի Ռուբինյանց փողոցում երեկ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Արսեն Ս․-ն իր վարած տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել այդ պահին իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան նորոգող վարորդին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: