Լոնդոնում անհանգիստ է. Հավալուսնը փորձել է «ուտել» ռուս զբոսաշրջիկին
Համացանց
14:55 17/07/2025
Աշխարհ

Լոնդոնում անհանգիստ է. Հավալուսնը փորձել է «ուտել» ռուս զբոսաշրջիկին

Հայազգի հայտնի ռուս շոումեն, հեռուստահաղորդավար, ռեժիսոր, պրոդյուսեր և հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան Լոնդոնից իր ինսթագրամում մի կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ շրջապատված է հավալուսներով։

Տեսանյութին կից նա մի հումորային գրառում է  արել.

«Լոնդոնում անհանգիստ է։ Քաղաքի կենտրոնում մի հավալուսն փորձել է ուտել ռուս զբոսաշրջիկի։ Ցավոք, տեսանյութը ընդհատվում է, և մենք չգիտենք, թե ինչ է պատահել թռչունին։ Մենք անհանգստանում ենք թռչնի համար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder