Այն, ինչ ներկայացվում է որպես «խաղաղություն», իրականում ազգային ինքնիշխանությունից հրաժարում է. Մետաքսե Հակոբյան
Քաղաքական
08:55 17/07/2025
Հայաստան

Այն, ինչ ներկայացվում է որպես «խաղաղություն», իրականում ազգային ինքնիշխանությունից հրաժարում է. Մետաքսե Հակոբյան

«Չորս ժամից ավել կապիտուլյացիայի լեզուն էր հնչում… Փաշինյանի ինքնախոստովանանքը այն բանի մասին էր, որ իր կառավարումը ոչ թե անցումային փուլ էր դեպի հզորացում, այլ ուղիղ ընթացք՝ դեպի հոգեբանական և ռազմաքաղաքական կապիտուլյացիա»,- գրել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին։ 

Նա շարունակել է. «Այն, ինչ ներկայացվում է որպես «խաղաղություն», իրականում ազգային ինքնիշխանությունից հրաժարում է։ Այն, ինչ ներկայացվում է որպես «ճշմարտություն», իրականում պարտության հետ համակերպվելու քարոզ է։

Խոսքը կառուցված էր այնպես, որ հաղթանակի մասին պատկերացում իսկ չթողնի, մարդը իր երկիրը կորցնում է ոչ միայն տարածքով, այլև՝ բառերով, և դիմադրությունն արդեն իսկ հռչակվում է արկածախնդրություն։

Իսկ ժողովուրդը իրավունք ունի ոչ միայն չհամաձայնվելու, այլ նաև ձգտելու արժանապատվության, վերադարձի և պայքարի լեզվին։ Իմ գործընկեր Դավիթ Գալստյանը խոսում է այդ լեզվով։ Նա արդեն բանտարկվել է դրա համար։ Բայց այդ լեզուն չլռեցնելու պատասխանատվությունը մերն է՝ հասարակության, հանրության, ազգային ուղեղի։

Իսկ Արդարություն հաստատվելու է, քանզի այն մարդկային հնարավորություններից վեր է…»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder