Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Վեոլիա Ջուր». Լիարժեքորեն գիտակցում ենք վստեղծված իրավիճակի լրջությունը
Վերջին օրերին հանրապետությունում գրանցված աննախադեպ շոգը և ջրասպառման պիկը լուրջ ազդեցություն են ունեցել մայրաքաղաքի որոշ հատվածներում ջրամատակարարման վրա։
Մասնավորապես, խախտումներ են նկատվում Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ զանգվածներում, ինչպես նաև Նոր Մարաշում և Քանաքեռ-Զեյթունի որոշ հատվածներում։ Այս տարածքները սնվում են բացառապես «Կաթնաղբյուր» ջրատարներից, և տեղանքի առանձնահատկությունների պատճառով տեխնիկապես հնարավոր չէ այս պահին ջուր մատակարարել այլ աղբյուրներից։
«Խնդիրը խորանում է այն հանգամանքով, որ այս օրերին զգալիորեն աճել է ջրի սպառումը, այդ թվում՝ խմելու ջրի օգտագործումը ոռոգման նպատակներով։ Միաժամանակ նվազել է աղբյուրների ջրատվությունը, ինչը բարդացնում է իրավիճակը։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը լիարժեքորեն գիտակցում է ստեղծված իրավիճակի լրջությունը»,-նշում են ընկերությունից։