Առաստաղից բետոնը պոկվել, ընկել է պահածոյացվող կոմպոտի մեջ. Փլուզվող հանրակացարանների բնակիչները փակել են փողոցը
Հասարակություն
12:35 17/07/2025
Հայաստան

Առաստաղից բետոնը պոկվել, ընկել է պահածոյացվող կոմպոտի մեջ. Փլուզվող հանրակացարանների բնակիչները փակել են փողոցը

Վարդաշենի 68 Ա և 66/1 հասցեներում գործող հանրակացարանների շենքերը փլուզման վտանգի ներքո են։ Դրանց բնակիչներն այսօր փակեցն կառավարության շենքի հարևանությամբ գտնվող Տիգրան Մեծ պողոտայի հատվածը։

Մինչ այդ քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց, սակայն որևէ մեկը նրանց հետ հանդիպման չիջավ։ Տարիներ շարունակ նրանք խնդիրը ներկայացնում են թե քաղաքապետարանին, թե կառավարությանը, սակայն լուծումներ այդպես էլ չեն առաջարկվում։ Բոլոր հրատապ նամակներին պատասխանում են 20 օրվա ընթացքում։

«Ամեն պահ շենքերի փլուզման վտանգ կա։ Կադրեր էլ կան, թե ինչպես առաստաղից բետոնը պոկվում ընկնում է պահածոյացվող կոմպոտի մեջ։ Այդ շենքերում ապրում են մոտ 200 ընտանիքներ, նրանց հետ ապրում են երեխաներ։ պահանջում ենք, որ բնակիչներին տարհանեն ու խնդրին հրատապ լուծում տան»,-ասաց «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը, որը բնակիչների հետ փողոց էր փակել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder