Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Փաշինյանը վրդովվում է, երբ իրենց նիստերից արտահոսքեր են լինում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հատկապես վերջերս Փաշինյանը վրդովվում է, երբ իրենց նիստերից արտահոսքեր են լինում, և ամեն նիստից առաջ հատուկ զգուշացնում է, որ քննարկվածը չպետք է հայտնվի լրատվամիջոցներում: Անգամ սպառնում է, որ հայտնաբերելու է արտահոսք անողներին և պատժի։
Գորիսի քաղաքական ժողովից հետո միակը, որ «հանդգնել» է հարցազրույց տալ, սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանն է եղել, չնայած առանձնապես բացահայտումներ չի արել, հերթապահ պատասխաններ է տվել՝ ժողովի օրակարգի, առաջիկա համագումարի և համապետական ընտրությունների, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին, որ միջանցք չի լինելու, բայց նրան նկատողություն են արել, որ չի կատարել կուսակցական պահանջը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։