Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում «պլակատ» բարձրացրեց
Քաղաքական
12:38 17/07/2025
Հայաստան

Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում «պլակատ» բարձրացրեց

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում «պլակատ» ներկայացրեց ՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես։ )» գրությամբ։

«Նախորդ օրը մի հայտարարություն եմ արել, ուզում եմ կառավարության նիստում ձեզ հետ կիսվել։ Միտքը հետևյալն է. նախկինում ասում էին՝ կրթության ռազմավարությունը մեզ համար կարևոր է, առանցքային է, բայց, իմ կարծիքով, մենք այդ ձևակերպումը պետք է փոխենք և վերաձևակերպենք՝ կրթությունն է մեր ռազմավարությունն ընդհանրապես բոլոր հարցերում, ոլորտներում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, կարևոր է, որ կառավարությունն աշակերտներին ունենա մի ուղերձ, որը լինի նրանց աչքի առաջ և նրանց հասկանալի ու պարզ, լրացուցիչ բացատրությունների կարիք չունեցող։

«Ես հանձնարարական տվեցի, որ ԿԳՄՍ նախարարությունը  մշակի այդ ուղերձը, ուղերձին համապաստախան ձևակերում տրվի։ Մենք եկել ենք եզրակացության և 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, ըստ էության, բոլոր դպրոցներում, առնվազն նորակառույց, մեր աշակերտներին այս ուղերձով կդիմավորեն՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես։)»,- ասաց Փաշինյանն ու բարձրացրեց «պլակատը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում «պլակատ» բարձրացրեց