8 ամսական երեխայի մայրն ազատվեց կալանքից
Իրավունք
17:19 17/07/2025
Հայաստան

8 ամսական երեխայի մայրն ազատվեց կալանքից

«Համատեղ ջանքերի շնորհիվ մայրիկը և փոքրիկը շուտով կմիանան մյուս անչափահաս բալիկներին»,-տեղեկացրել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Այլ մանրամասներ նա առայժմ չի հայտնել, փաստաբանի հեռախոսահամարն այս պահին անհասանելի է։

Խոսքը վերաբերում է Լիանա Հարությունյանի՝ 8 ամսական փոքրիկի ու երեք երեխաների մոր կալանավորման աղմկահարույց դեպքին։

Ավելի վաղ Փոստանջյանը հայտնել էր,  որ այսօր նշանակված է դատական նիստ ընդհանուր իրավասության դատարանում։

«Առաջին ատյանի դատարանը պետք է քննի իմ կողմից ներկայացված հրատապ միջնորդությունը և Լիանա Հարությունյանին ազատի կալանքից, դատական նիստերը մտցնի բնականոն հունի մեջ, շարունակի արդար դատաքննության ողջամիտ ժամկետմերում, առանց սամանափակելու Լ. Հարությունյանի հիմնարար իրավունքները»,-ասել էր նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
8 ամսական երեխայի մայրն ազատվեց կալանքից