Ես լիովին բացառում եմ այս տարբերակը». Լեբեդևը Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորության մասին
Քաղաքական
17:45 18/07/2025
Հայաստան

Ես լիովին բացառում եմ այս տարբերակը». Լեբեդևը Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորության մասին

ԱՊՀ-ից դուրս գալու Հայաստանի ցանկության մասին ազդանշաններ չեն եղել, այս տարբերակը բացառվում է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ԱՊՀ տնտեսական խորհրդի 106-րդ նիստում։

«Ես լիովին բացառում եմ այս տարբերակը, մենք որևէ ազդակ չունենք, որ Հայաստանը դուրս է գալու ԱՊՀ-ից, ուզում եմ ասել, ինչպես Ադրբեջանը՝ մենք որևէ նշան չունենք», - ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի կողմից կազմակերպությունից դուրս գալու հնարավորության մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու և ԵՄ-ին միանալու ծրագրերի մասին հայտարարությունների ֆոնին։

Լեբեդևն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մասնակցել ԱՊՀ տարբեր նիստերին։ «Այսօր Հայաստանի լիազոր ներկայացուցիչը ներկա էր ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, ելույթ ունեցավ հարցերի էության մասին և լիազորված էր ստորագրել մի շարք փաստաթղթեր», - նշել է ԱՊՀ ներկայացուցիչը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder