Այսօր երկու ժամով Աբովյան փողոցի մի հատվածը փակ կլինի
Հասարակություն
08:22 18/07/2025
Հայաստան

Այսօր երկու ժամով Աբովյան փողոցի մի հատվածը փակ կլինի

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, այսօր կբացվի մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանը։ Արձանի հեղինակը Դավիթ Մինասյանն է։ 

Արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder