Վարկանիշային մրցաշար. Արման Անդրեասյանը՝ արծաթե, Վազգեն Թևայնանը բրոնզե մեդալակիրներ
Սպորտ
09:00 18/07/2025
Հայաստան

Վարկանիշային մրցաշար. Արման Անդրեասյանը՝ արծաթե, Վազգեն Թևայնանը բրոնզե մեդալակիրներ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Պոլյակ Իմրեի և Վարգա Յանոսի անվան վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող ազատ ոճայիններ 70 կգ Արման Անդրեասյանը և 65 կգ Վազգեն Թևանյանը համապատասխանաբար նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ։

Անդրեասյանը առավելության է հասել ղազախ, իրանցի և մեքսիկացի ըմբիշների նկատմամբ՝ հասնելով եզրափակիչ, որտեղ զիջել է ճապոնացի մրցակցին։

Թևանյանը հաղթահարել էր լեհ և հունգարացի ըմբիշների արգելքը, սակայն կիսաեզրափակչում պարտվել էր հնդիկ ըմբիշին։ Բրոնզե մեդալի համար պայքարում նա առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցչի նկատմամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder