Բաթումիի կենտրոնում կրակոցներ են հնչել, կա զոհ
Իրավունք
19:10 18/07/2025
Տարածաշրջան

Բաթումիի կենտրոնում կրակոցներ են հնչել, կա զոհ

Բաթումիի կենտրոնում՝ Le Meridien հյուրանոցի մոտ գտնվող «Գրիլ» ռեստորանում կրակոցներ են հնչել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Կրակոցների հետևանքով ռեստորանի ապակիները կոտրվել են։ Ըստ ականատեսների` զոհ կա։ Ոստիկանությունը ռեստորանի մերձակայքը շրջափակել է դեղին հատուկ ժապավենով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder