Կոնֆերենցիաների լիգա՝ «Փյունիկը» հաղթել է, «Ուրարտուն» պարտվել
Սպորտ
21:33 18/07/2025

Կոնֆերենցիաների լիգա՝ «Փյունիկը» հաղթել է, «Ուրարտուն» պարտվել

Խոշոր ՝ 5 : 0 հաշվով Երևանում Սան Մարինոյի «Տրե Ֆիորիին» ջախջախեց  «Փյունիկը»: Դա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղն էր

ՀԱՕԿ-ը հիշեցնում է, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը  առաջին խաղում  պարտվել էր մրցակցին ՝ 0 : 1:

«Փյունիկը» երկրորդ փուլում կմրցի Հունգարիայի «Դյորի» հետ:  Առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ հուլիսի 24-ին, իսկ պատասխանը՝  հուլիսի 31-ին։

Նույն՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երեւանի «Ուրարտուն» Հունգարիայում մրցեց Բելառուսի  «Նեմանի» հետ։ Մեր թիմի հաշվին գրանցվեց պարտություն՝ 0 : 4 հաշվով: 

Երեւանում «Ուրարտուն» նույն մրցակցին պարտվել էր 1:2 հաշվով։ «Ուրարտուն» դուրս մնաց պայքարից:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder