«Ժողովուրդ». Երևան քաղաքի դատախազի ձեռքում է, թե հայհոյախոս ու ջարդարար ՔՊ-ական պատգամավորները կպատժվեն, թե ոչ
Օրվա մամուլ
08:15 18/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Երևան քաղաքի դատախազի ձեռքում է, թե հայհոյախոս ու ջարդարար ՔՊ-ական պատգամավորները կպատժվեն, թե ոչ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգային ժողովում հուլիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից ներկայացված հաղորդումը ուղարկվել է Երևանի քաղաքային դատախազություն: Սա նշանակում է, որ Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանի ձեռքում է, թե հայհոյախոս ու ջարդարար ՔՊ-ական պատգամավորները կպատժվեն, թե ոչ: Մենք հաղորդման հետ ներկայացրել ենք մանրամասն նկարագրությամբ տեսանյութ՝ հայտնելով, թե ՔՊ-ականներից ով ինչով է աչքի ընկել հուլիսի 8-ին: Եվ քանի որ հարցի հանգուցալուծումը կախված է դատախազից, կարևոր է իմանալ, թե ով է Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, ինչ ունեցվածք ունի:

Չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթի ավանդույթները՝ ներկայացնենք, թե ինչ հայտարարագիր է ներկայացրել Մանուկյանը, որն այս պաշտոնում նշանակվել է 2023 թվականի նոյեմբերին։ Վերջինիս կինը՝ Սոնա Առուստամյանը ևս նույն համակարգում է աշխատում. ՀՀ գլխավոր դատախազությունում դատախազի տեղակալ է: Ռաֆայել Մանուկյանը հայտարարագրել է 2 հողամաս Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ ձեռք բերված 2000 և 2002 թվականներին։ 2024 թվականին դատախազը գնել է Lexus մակնիշի 2 մեքենա 2022 թվականի արտադրության։ Մեքենաներից մեկն արժեցել է 17 մլն 550 հազար դրամ, ձեռք է բերվել անհատից, իսկ մյուս՝ 17 մլն 290 հա- զար դրամ արժողությամբ մեքենան ձեռք է բերվել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից։ Հետաքրքիրն այն է, որ անհատից գնած մեքենան դատախազը վաճա- ռել է նույն տարում նույն արժեքով. մյուս մեքենան պահպանվել է տարեվերջին։ Դատախազի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 770 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 7 հազար դոլար և 5 մլն 200 հազար դրամ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder