Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Համացանցի հիթ դարձած տեսանյութը. Միլիարդատերը՝ գրկում սիրուհին հայտնվել է համերգի մեծ էկրանին
Բոսթոնում Coldplayի համերգի ժամանակ մեծ էկրանին հայտնվում է սիրառատ ու գրկախառնված այս զույգը։ Նրանցից մեկն արագ պպզում է, մյուսը՝ հետ շրջվում ու թաքցնում դեմքը։ Դրանից հետո հաղորդավարը բարձրախոսով կատակում է.
«Նայեք նրանց, կամ ինչ-որ մեկին դավաճանում են կամ շատ ամաչկոտ են»:
Տեսանյութն արագորեն տարածվել է սոցիալական բոլոր ցանցերում, միլիոնավոր դիտումներ է հավաքել։ Տեսանյութի մարդիկ ու դեպքերը հայտնվել են միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, քանի որ այն, ինչ պարզվել է հետո, ավելի հետաքրքիր է։
New Tork Post-ը գրել է, որ Էկրանին հայտնված կապուտաչյա տղամարդը խոշորագույն Astronomer IT ընկերության նախագահ միլարդատեր Էնդին Բայրոնն է, իսկ գրկում սիրուհին է՝ ընկերության HR դեպարտամենտի տնօրեն Քրիստին Քաբոտը։
Բայրոնն ամուսնացած է Մեգան Քերիգան Բայրոնի հետ և ունի երկու զավակ: Քաբոթը վերջերս է բաժանվել ամուսնուց՝ Քենեթ Թորնբիից։
