Մանրամասներ՝ հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից
Հասարակություն
12:25 18/07/2025
Հայաստան

Մանրամասներ՝ հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից

Համացանցում տարածված հանրային տրանսպորտում նկարահանված տեսանյութի մասին, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ,  Երևանի ավտոբուս ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը պարզաբանում է տարածել. 

«Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի խաչմերուկ հատվածում։ Ավտոբուսի վարորդը, լսելով ուղևորների բարձրացրած աղմուկը, կանգնեցնում է տրանսպորտային միջոցը և ամոթանք տալով նշված գործողությունն իրականացրածին` վերջինիս և նրա հետ եղած մյուս տղամարդուն հորդորում է իջնել ավտոբուսից։ Այդ ընթացքում ավտոբուսի վարորդը ստացել է հարվածներ նշված տղամարդկանցից մեկի կողմից, սակայն երթևեկությունը չի շարունակել մինչև վերջիններիս չի իջեցրել ավտոբուսից»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder