Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արևշատում և Վերին Դվինում ձերբակալություններ են. Բնակիչների ահազանգը, ՆԳՆ և ՔԿ մեկնաբանությունը
Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչներն ահազանգում են, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում։ Նրանց ահազանգը փոխանցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան։
Բնակիչների խոսքով՝ իրավապահները թույլ չեն տալիս մարդկանց իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքները կատարել և բացահայտ հայտարարում են՝ «Տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատաիններ էլ կկանչենք»:
Ըստ ահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց։
ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարսգյանը Panorama.am-ին փոխանցեց, որ խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արևշատ համայնքի բնակիչներ, նույն վարույթի շրջանակում այս պահին ոստիկաններն իրականացնում են դեպքի հետ առնչություն ունեցող մյուս կողմի մի քանի անձանց ձերբակալություններ Վերին Դվին համայնքում։
ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը Panorama.am-ին հայտնեց, որ հաղորդման հիման վրա 2025 թվականի հուլիսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն` տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) նախաձեռնվել է քրեական վարույթը: Կա 4 ձերբակալված անձ։