Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Առաջին հերթին սերն է մարդկանց բերել այս հրապարակ։ Այսօր այդ սերը նյութականացնելու և մարմնավորելու ևս մեկ հնարավորություն ենք ստանում Ազնավուրի անունը կրող հրապարակում»,- Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ Ազնավուրի մասին կարելի է երկար խոսել։
«Ազնավուրի հանդեպ մեր վերաբերմունքը շատ առանձնահատուկ է, յուաքանչյուրին հարազատ է։ Շատ հազվադեպ է լինում, որ միլիոնավոր մարդիկ հարազատության այն զգացումն ունենան, այդ զգացումով լցված լինեն մեկի հանդեպ, ում գուցե կյանքում երբեք չեն հանդեպ։
Մեզնից յուրաքանչրյուր ունի Ազնավուրի իր պատկերը, որովհետև մենք Ազնավուրի երգեր տակ սիրահարվել ենք, ուրախացել ենք, տխրել են, կյանքի տարբեր իրավիճակներ ենք ապրել»,- ասաց Ժ.Անդրեասյանը։