Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է մոտ ապագայում լքել «Կրասնոդարը» և տեղափոխվել բարձր մակարդակի առաջնություն: Մամուլը շարունակում է գրել 25-ամյա Սպերցյանի՝ կապել Եվրոպա տեղափոխվելու հետ:
Metaratings-ի տվյալներով՝ Սպերցյանը կարող է հայտնվել Իսպանիայում: Այսպիսով, կիսապաշտպանի տրանսֆերի հնարավորությունը ներկայումս ուսումնասիրում է «Ժիրոնան»։
«Իսպանական ակումբը ուսումնասիրում է կիսապաշտպանի տրանսֆերի հնարավորությունը։ Մեր տեղեկություններով՝ ֆուտբոլիստի ներկայացուցիչները արդեն բանակցություններ են վարել «Ժիրոնայի» հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Սպերցյանն ինքը պատրաստ է տեղափոխվել Իսպանիա»,- գրում է Metaratings-ը։
Transfermarkt պորտալի մասնագետները կարծում են, որ Սպերցյանի տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է։ Էդուարդը «Կրասնոդարի» ակադեմիայի շրջանավարտ է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն հետաքրքրություն է ցուցաբերում Էդուարդ Սպերցյանի նկատմամբ։