Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի առողջական վիճակը վատթարացել է. Փաստաբան
«Սթրայքբոլի գործով» կալանավոր 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի առողջական վիճակը վասթարացել է։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Նոր դուրս եկա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Նախօրեին Անդրանիկին տեղակցել էին ծնողները։ Ինձ ահազանգեցին, տեղեկացրեցին, որ առողջական խնդիրները սրվել էին։ Տղան լուրջ առողջական խնդիր ունի սրտի հետ կապված, որի պատճառով բանակից տարկետում է ստացել։
Քիչ առաջ դիմում եմ ներկայացրել թե ՔԿՀ պետին, թե դատապարտհակների առողջությամբ զբաղվող ՊՈԱԿ-ի տնօրենին։ Նաև ՔԿՀ ղեկավարության հետ առանձին խոսեցի․
Հույս եմ հայտնում, նույնիսկ վստահություն, որ հաստատ ՔԿՀ հիմնարկում պատշաճ ուշադրություն կլինի Անդրանիկի առողջության մասով»,- ասաց Ռ.Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Չամիչյանը կալանավորվել է 2 ամսով սթրայքբոլի խաղի սարքավորումների պատճառով։
Ռ.Մելիքյանն ասաց, որ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը բողոքարկել է։ Փաստաբանը հույս ունի որ վերքաննիչ դատարանը իրավաչափ որոշում կկայացնի այս գործով և Անդրանիկի կալանքը կտի կարճ։