Քուրդիստանի բանվորական կուսակցության զինաթափումը ԱՄՆ-ն ողջունել է
Քաղաքական
22:23 18/07/2025

Քուրդիստանի բանվորական կուսակցության զինաթափումը ԱՄՆ-ն ողջունել է

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թամի Բրյուս անդրադարձել է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) զինաթափման ու վերջիններիս կողմից զենքերի հրապարակային այրմանը։

Ամենօրյա մամուլի ասուլիսում Բրյուսը, կարևորելով ՔԲԿ-ի նման որոշումը, նշել է․ «Սա շատ կարևոր է։ Նրանք ցանկացան, որպեսզի մարդիկ տեսնեն, որ իրենք դա արել են»։

Թեմի Բրուսը հավելել է նաև, որ ՔԲԿ-ին համարում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ուստի և ողջունում են զինաթափման գործընթացը ուսպառնալիքի վերացմանն ուղղված յուրաքանչյուր քայլը։

«Էրմենիհաբերը» հիշեցնում է նաև, որ ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին, ապա այրել դրանցից որոշները։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քուրդիստանի բանվորական կուսակցության զինաթափումը ԱՄՆ-ն ողջունել է