Չեմ կարծում, որ կառավարման առումով քաղաքականության բարելավում է տեղի ունեցել․ Իրավապաշտպանը՝ ԶՊՄԿ-ում պետության մասնակցության մասին
Իրավունք
15:17 19/07/2025
Հայաստան

Չեմ կարծում, որ կառավարման առումով քաղաքականության բարելավում է տեղի ունեցել․ Իրավապաշտպանը՝ ԶՊՄԿ-ում պետության մասնակցության մասին

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) պոչատարի վթարի վերաբերյալ։  Տեսչական մանրմից հայտնեցին, որ ստուգում ենք իրականացնում՝ եթե աղտոտման մասով վնաս լինի, ապա հաղորդում կներկայացվի։ Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի  շուչջ 20 տոկոսը պատկանում է պետությանը։Բնապահպան-էկոլոգ Օլեգ Դուլգարյանը չի կարծում, որ պետության մասնակցությամբ համակարգային փոփոխություններ եղել։

«Բնապահպանության ընդերքի տեսչական մարմինը ձևավորած վարույթը  չեմ կարծում, որ խոսում է այն բանի մասին, որ  պետությունը ցանկանում է ավելի մեծ բաժնեմաս ունենալ կամ էլ թե պետության մասնակցությամբ  կառավարման որակն է բարձրացել։  Ընդհանրապես երկրում, ցավալիորեն, իրարից առանձին և անկախ են գործում տարբեր մարմիններ։ Ես կարծում եմ, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը արդեն այնպիսի ակնհայտ  խախտում  կամ խնդիր է տեսել, որը հիմք է ծառայել, որպեսզի վարույթ սկսեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Օլեգ Դուլգարյանը։

Բնապահպանը հիշեցրեց, որ նախկինում ևս նման վարույթներ  իրականացվել են  և՛ նույն տարածքում, և՛  այլ հանքավայրերի տարածքներում։  

«Չեմ կարծում, որ ինչ-որ նոր բան է փոխել, դա  պրակտիկա է, որը ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում, և ընդհանրապես չեմ կարծում, որ կառավարման առումով ինչ-որ լավ կամ քաղաքականության բարելավում է տեղի ունենում։ Այո՛,  գուցե պետության մասնակցությունը վերջին տարիներին ցույց է տալիս, որ ավելի շատ հարկեր են վճարվում, բայց համակարգային խնդիրը  չի լուծում։  Պետք է արձանագրենք, որ  այն դեպքում, երբ  ընկերության 20 տոկոսի բաժնետոմսը պատկանում է պետությանը,որը քիչ չէ,  ընկերությունում աշխատող 8 աշխատակիցների նկատմամբ ներկայացվել է հայց, որոնցից  պահանջում են 4 միլիարդ  850 միլիոն դրամ՝ իբրև  փոխհատուցում ընկերությանը պատճառված վնասների համար։ Ի՞նչ են անում պետության  ներկայացուցիչները կոմբինատում, երբ որոշում է կայացվում, որ պետք է  դատի տալ  աշխատակիցներին և հայց ներկայացնել փոխհատուցման համար։ Այսինքն՝  չի կարող ինչ-որ բան բարելավվել, եթե չկան համակարգային փոփոխություններ»,- նշեց բնապահպանը։

Բնապահպանները, քաղաքացիները կամ աշխատակիցները,երբ խոսում են ԶՊՄԿ-ի հասցրած էկոլոգիական ռիսկերի և վնասների մասին, անմիջապես դատական գործ են հարուցում։   

 «Հիմա լավ է վարույթ  կա,  գոնե արձանագրվում է, որովհետև երբեմն մենք ականատես ենք լինում, որ համայնքի բնակիչները վախենում են նույնիսկ բարձրաձայնել որոշակի էկոլոգիական խնդրի մասին, որովհետև մտածում են, որ իրենց նկատմամբ, եթե իրենք բարձրացնեն, հայց կներկայացվի։ Այսինքն՝ նման խնդիրներ ունենք և հատկապես, հանքարդյունաբերության շրջակա միջավայրի ոլորտում մարդիկ սկսել են քիչ բարձրաձայնել էկոլոգիական խնդիրների մասին, որովհետև կարծում եմ, որ իրենց դեմ հայց կներկայացվի դատարան»,- մանրամասնեց Դուլգարյանը։

 Իրավապաշտպանի խոսքով՝ Հայաստանում գնալով արամատավորվում է  SLAPP (Ռազմավարական հայցեր՝ ընդդեմ հանրային մասնակցության) գործընթացները։

«Հայաստանի Հանրապետությունում, եթե ցանկանում են որոշակի բարեփոխումներ իրականացնել համակարգային, պետք է ընդունեն օրենսդրություն, որը  կզսպի  հայցերը՝ քաղաքացիների նկատմամբ»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

   

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չեմ կարծում, որ կառավարման առումով քաղաքականության բարելավում է տեղի ունեցել․ Իրավապաշտպանը՝ ԶՊՄԿ-ում պետության մասնակցության մասին