25-ամյա երիտասարդը դանակաhարել է 14-ամյա համագյուղացուն
Իրավունք
15:15 19/07/2025
Հայաստան

25-ամյա երիտասարդը դանակաhարել է 14-ամյա համագյուղացուն

Հուլիսի 17-ին` երեկոյան ժամը 10-ին մոտ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի: ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Տղայի վիճակը ծանր էր: Նա տեղափոխվել էր վիրահատարան, սակայն մինչ այդ բժիշկներին հայտնել էր, թե վնասվածքը ստացել է պտտաձողից ընկնելու հետևանքով:

Լոռու մարզի քրեական և Թումանյանի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառման արդյունքում պարզվել է, որ 14-ամյա պատանին իրենց գյուղի սրճարանի մոտ վիճել է 25-ամյա համագյուղացու հետ, որն էլ վեճը հանգուցալուծել է իր մոտ եղած դանակով:

Ժամը 23.40-ին 25-ամյա երիտասարդը ձերբակալվել ու տեղափախվել է Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
25-ամյա երիտասարդը դանակաhարել է 14-ամյա համագյուղացուն