Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ՔԿ-ն ոչ մի նոր բան չի բացահայտել, ուղղակի ժամանակին չհաստատված ու չապացուցված վարկածը հիմա ապացուցված են համարել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ բացահայտել է 27 տարի առաջ տեղի ունեցած պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը: Մենք ամիսներ առաջ գրել էինք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Խորխոռունու գործով իրավապահներին հաղորդում է ներկայացրել: ՔԿ-ից հաստատել էին մեր լուրը։ Բաբայանի` ՔԿ դիմելու առիթը եղել էր այն, որ համացանցում օգտատերերից մեկը նրան մեղադրել էր 7 հոգու, այդ թվում՝ Խորխոռունու սպանության մեջ, և Բաբայանը պահանջել էր գրառման հեղինակին կանչել հարցաքննության ու պարզել իրողությունը: Հաղորդումը մերժվել էր, սակայն սկսել էին սպանության գործը քննել:
Հիմա, փաստորեն, այս գործով մեղադրվում է Բաբայանի թիկնազորի նախկին պետը` Սասուն Առուշանյանը, որը, ըստ որոշ լուրերի, Բաբայանին առաջադրված մեղադրանքում` Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով, դերակատարում է ունեցել։ ՊԲ ղեկավարը, ըստ էության, «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն», չնայած ՔԿ-ն ոչ մի նոր բան չի բացահայտել, ուղղակի ժամանակին չհաստատված ու չապացուցված վարկածը հիմա ապացուցված են համարել:
Ընդ որում, նորից խոսքը սպանությունը կատարողների մասին է, իսկ պատվիրատուները բացահայտված չեն: Իշխանական մեր աղբյուրի խոսքով՝ իրականում Բաբայանի գլխին հիմա սուր է կախված. 2026-ի ընտրություններից առաջ եթե ոչ իշխանահաճո խաղեր տա, ապա նրան էլ այս գործում կներգրավեն»։
Մանրամասները թերթի այսրվա համարում