Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը հայտարարել է կազմակերպության լուծարման մասին
Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքը, ամենայն հավանականությամբ, կլուծարվի։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Էլշան Իբրահիմովը։
Շրջանի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ղեկավարը նշել է, որ ներկայումս չկան մարդիկ, ովքեր պատրաստ են մասնակցել դրա գործունեությանը: «Դա սպառնալիք է ազգային անվտանգությանը: Ամենայն հավանականությամբ, նրանք կլուծարեն այն, քանի որ ստեղծված իրավիճակում ոչ ոք չի ուզում աշխատել», - ասել է նա Գազետա.ռու-ին տված հարցազրույցում:
Իբրահիմովին զրկեցին Ռուսաստանի քաղաքացիությունից և արտաքսեցին Ռուսաստանի Դաշնությունից։ Նրան քաղաքացիությունից զրկելու որոշումը կայացվել է 2025 թվականի հունիսի 18-ին։