Էս քո վախերով արդեն վաղուց պետք է զբաղվեին Առողջապահության նախարարության մասնագետները. Սևակ Հակոբյանը՝ հորեղբորը կալանավորելու մասին
Քաղաքական
11:45 19/07/2025
Հայաստան

Էս քո վախերով արդեն վաղուց պետք է զբաղվեին Առողջապահության նախարարության մասնագետները. Սևակ Հակոբյանը՝ հորեղբորը կալանավորելու մասին

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը, արձագանքելով հորեղբոր՝ Ռուբեն Հակոբյանի կալանավորմանը, գրել է.

«Մի քաղբանտարկյալ էլ մեր տնից.

Մտածե՞լ ես, թե Ռուբեն Հակոբյանին կալանավորելով քանի հոգու վախեցրիր․

նրան՝ որ հաստատ ոչ,
ընտանիքին ու քաղաքականապես ակտիվ հարազատներին՝ էլի հաստատ ոչ,
իր շրջապատին, հասարակական-քաղաքական գործընկերներին՝ առավել ևս ոչ․
կվախենա՞նք ասել, որ դավաճան ես, հողատու ես ու պետք ա ռադդ քաշես պոստիցդ։ Հաստատ ոչ։
Էս քայլով շատ-շատ՝ հետաձգեցիր ու չեղարկեցիր մի քանի անձնական գործ, ընտանեկան միջոցառում։ Ընդամենը այդքանը։

Էս քո վախերով արդեն վաղուց պետք է զբաղվեին Առողջապահության նախարարության մասնագետները․ քո շահերից ելնելով, այլապես ամենածանր նոպաների ժամանակ քո շողքն ես կալանքի տանելու, հետո նոր ընկնես գժանոց։

Էնպես որ շարունակիր նույն տեմպերով, ախմախ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder