Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրավունք
12:02 19/07/2025
Հայաստան
ԱՄՆ այդ ոստիկանությունը զոհվածների ծնողներին չի ծեծում ու գետնին քարշ չի տալիս. Փաստաբան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է.
«Ամերիկյան շատ բակերում այսպիսի ցուցանակներ են տեղադրված. «Մենք աջակցում ենք մեր ոստիկանությանը» կամ որ նույնն է՝ մենք մեր ոստիկանության կողքին ենք:
Հասկանում ե՞ք. մարդիկ իրենց ձեռքերով,իրենց բակերում բերում տեղադրում են այսպիսի ցուցանակներ: Գիտե՞ք ինչու, որովհետև այդ ոստիկանությունը զոհվածների ծնողներին չի ծեծում ու գետնին քարշ չի տալիս, եկեղեցու վրա չի հարձակվում ու կաթողիկոսներ չի ձերբակալում, հղի կանանց վրաերթի չի ենթարկում, սպանում ու հեռանում:
Որովհետև իրենց ոստիկանությունն իրենց հարազատն է, ընկերը, բարեկամը, նա՝ ում կզանգեն իրենց ամենադժվարին պահին և համոզված կլինեն, որ այդ հարազատ ընկերը օգնության կհասնի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder