«Հրապարակ». Պապոյանը ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտե պետք է դիմեր, այլ իր վրաց գործընկերներին
Օրվա մամուլ
08:16 19/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Պապոյանը ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտե պետք է դիմեր, այլ իր վրաց գործընկերներին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Դիմումը վերաբերում է վրացական անցակետում աշխատող մաքսավորներին։ Բանն այն է, որ նա իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է արել, դրանց տակ ինչ-որ օգտատերեր մեկնաբանություն են գրել, որ վրացական անցակետում հայկական բեռնատարներից կաշառք են պահանջում, որ թողնեն անցնել սահմանը: Պապոյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե, որ այդ ֆեյսբուքյան գրառումները ստուգվեն, ու միջոցներ ձեռնարկվեն, այսինքն` բացահայտեն ենթադրյալ կաշառքի դեպքերն ու պատժեն վրաց պաշտոնյաներին։

Պապոյանի դիմումն ինքնին աբսուրդ է, քանի որ, եթե անգամ վրացական մաքսակետում կոռուպցիոն բնույթի դեպքեր են լինում, դրանցով պետք է զբաղվի ոչ թե ՀՀ էկոնոմիկայի նախարարը, այլ՝ Վրաստանի իրավապահները։ Այսինքն՝ Պապոյանը ոչ թե ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե պետք է դիմեր, այլ իր վրաց գործընկերներից պետք է պահանջեր հետաքննել այդ ահազանգերը: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ նախարարից նման դիմում են ստացել»։

Մանրամասները թերթի այսրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder