Ինչպես է Լևոն Արոնյանի կինը հետևում ամուսնու և Մագնուս Կարլսենի խաղին, ապա դիմավորում հաղթանակ տարած Արոնյանին. Տեսանյութը հնդկական աղբյուրներից է
Սպորտ
09:00 19/07/2025
Հայաստան

Ինչպես է Լևոն Արոնյանի կինը հետևում ամուսնու և Մագնուս Կարլսենի խաղին, ապա դիմավորում հաղթանակ տարած Արոնյանին. Տեսանյութը հնդկական աղբյուրներից է

Հնդկական աղբյուրներն իրենց երգերի հնչյուների ներքո պատրաստել են կարճ հոլովակ, թե ինչպես Լևոն Արոնյանի կինը հետևում ամուսնու և Մագնուս Կարլսենի խաղին, ապա դիմավորում հաղթանակ տարած Արոնյանին։

Սենյակից դուրս գալուց հետո Արոնյանը փարվում է կնոջը, ապա գրկում դստերը։

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային: Մինչ այդ նա հաղթել էր  աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչպես է Լևոն Արոնյանի կինը հետևում ամուսնու և Մագնուս Կարլսենի խաղին, ապա դիմավորում հաղթանակ տարած Արոնյանին. Տեսանյութը հնդկական աղբյուրներից է