Զոհված հերոսի՝ կալանավորված հոր ծնունդն է
Քաղաքական
10:21 19/07/2025
Հայաստան

Զոհված հերոսի՝ կալանավորված հոր ծնունդն է

Այսօր ռեժիմի կողմից քաղաքական հետապնդման ենթարկված և ապօրինի կալանավորված Արա Ռոստոմյանի ծննդյան օրն է: Հիշեցրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբ ակցության քարուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդու ծնողին` Արային, գործող կառավարիչը չի ներում, որովհետև նա իշխանության` սեփական ժողովրդի դեմ գործածը համարձակվել է որակել դավաճանություն և պայքարում է որդու ու նրա ընկերների գաղափարների իրագործման համար:

Արան քաղբանտարկյալ է, ով ցավը սրտում պայքարել ու պայքարում է իր երկրում արժանապատիվ կյանքի կառուցման համար` հստակ գիտակցելով, որ անընդհատ թիրախավորվելու և հետապնդվելու է բռնատիրական ռեժիմ կառուցողների կողմից»,-գրել է Աբրահամյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զոհված հերոսի՝ կալանավորված հոր ծնունդն է