Այս ամենն ակնհայտ հակասահմանադրական է և պարզապես ամոթալի է. Վարդևանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Իրավունք
20:31 20/07/2025
Հայաստան

Այս ամենն ակնհայտ հակասահմանադրական է և պարզապես ամոթալի է. Վարդևանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Սահմանադրությունը կրկին պետք է նշել՝ երաշխավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ կարգավիճակը: Նշվածը երաշխավորում է նաև պետական մարմինների հստակ պարտականություն չմիջամտելու մեր Մայր Աթոռին, այդ թվում Վեհափառ Հայրապետի գործունեությանը»,- գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ 

Նա նշել է, որ գործադիր իշխանության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի նկատմամբ ոտնձգության ցանկության մասին, նույնիսկ արդեն «պատրաստվելու» կոչ է անում:

«Այս ամենն ակնհայտ ապօրինի է, հակասահմանադրական է և պարզապես ամոթալի է»,- ընդգծել է Ա. Վարդևանյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder