Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչ կլինի եթե նիկոլենք հենց իր առաջնորդությամբ մտնեն Վեհարան... Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է.
«Ինչ կլինի եթե նիկոլենք հենց իր առաջնորդությամբ մտնեն Վեհարան???
Կասկադ կոֆե խմելու տեղ չի լինի:
Գյուղերում, բեսեդկեքում ու ձորերում խորովածի տեղ չի լինի:
Գիշերային ակումբներում` կապույտ մազերով տղաներով և աղջիկներով լցված` ուռելու ազատ տեղ չի լինի:
Շինարարները բետոնը թափելուց հետո օրվա աշխատավարձով բախտը կփորձեն Վիվառոյով:
Չէ, բացառություններ կլինեն: Արժանապատվությունը երբ կա` չի ընտրում մասնագիտություն կամ մազերի գույն: Ավելին` թվարկածից ոչ ոք երբևիցե իր վրա հավատք, արժեքներ ու պետականություն պահպանելու պարտավորություն չի վերցրել: Դա միշտ եղել է ընդդիմության օրակարգի մեջ:
Թվարկած մարդկանց, ինչպես և ազգի շատ ակտիվ և հայրենասեր մասը` բոլորը կսպասեն ընդդիմության ՔԱՅԼԻՆ: Վարակիչ քայլին:
Իսկ ինչ կանի ընդդիմությունը` լինի դա հին, արդեն մաշված, կամ նոր ձևավորվող... Կարծում եմ` ՈՉԻՆՉ:
Ես երջանիկ կլինեմ եթե սխալվեմ ու չեմ ամաչի ներողություն խնդրել չհավատալու, կասկածելու, քննադատելու համար: Այլկերպ` Հայաստանը ծախում են բոլորը»:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը կրմին գրառումներ էր արել՝ ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին։ Գրառումներից մեկում նա նշել էր. «Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։
Վեհարանը վեհի՛։
Հ․Գ․ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ պատրաստվեք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։