Սևանա լճում կորած քաղաքացիները գտնվել են
Հասարակություն
11:07 20/07/2025
Հայաստան

Սևանա լճում կորած քաղաքացիները գտնվել են

Հուլիսի 19-ին՝ ժամը 16։38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի Սևանա լճում՝ Արտանիշ բնակավայրին հարակից հատվածում նավարկել են ռետինե նավակով և չեն վերադարձել։ Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ջրային պարեկային ծառայության մեծաթիվ ուժեր։ 

Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամեր տևած որոնողական աշխատանքի ընթացքում պարզվել է, որ քաղաքացիներն իրենց ռետինե նավակով անվնաս վերադարձել և գտնվում են Ջիլ բնակավայրի ափամերձ հատվածում: 

Քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder