Ողբերգական ավտովթար-հրդեհ Արագածոտնում. 5 անչափահասներից 1-ը մաhաgել է
Հասարակություն
19:28 20/07/2025
Հայաստան

Ողբերգական ավտովթար-հրդեհ Արագածոտնում. 5 անչափահասներից 1-ը մաhաgել է

Հուլիսի 20-ին, ժամը 15։33-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել հողաթմբին և բռնկվել։ 

Վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վարորդի մահը։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։58-ին, մարվել՝ 16։13-ին: Այրվել է ավտոմեքենան։

shamshyan.com-ի հաղորդմամբ, ավտոմեքենայում եղել են 5 անչափահասներ։ Մահացածին հիվանդանոց է տեղափոխել քաղաքացին՝ իր անձնական ավտոմեքենայով, սակայն ճանապարհին երեխան մահացել է։

4 հոգի էլ տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ 3 հոգին անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ մեկ հոգի ըստ բժիշկների ունի վնասվածքներ և պետք է մնա իրենց հսկողության տակ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և հիվանդանոց տեղափոխված 4 երեխաների ինքնությունը։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder