Անհանգիստ մեկը կիսագրագետ խորհրդականների չարամիտ խորհրդով զբաղված էր Հայ Եկեղեցու վարդապետության զեղծարարությամբ. Ռուբեն վարդապետ
Հասարակություն
23:07 20/07/2025
Հայաստան

Անհանգիստ մեկը կիսագրագետ խորհրդականների չարամիտ խորհրդով զբաղված էր Հայ Եկեղեցու վարդապետության զեղծարարությամբ. Ռուբեն վարդապետ

«Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի մեջ չկա որեւէ կետ կամ դրույթ, որով ասվում է, թե կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ»,- նշել է Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Ժամից ես եմ գալիս, դու ես ալելուիա ասում» (ժողովրդական խոսք)

Այսօր, երբ Հայ Եկեղեցու խորաններին մատուցվում էր Սուրբ Պատարագ, և եկեղեցական-հավատացյալ ունկնդիր Աստծո խոսքին՝ ճաշակում էինք Սուրբ Հաղորդությունը խաղաղությամբ,- զուգահեռ իրականության մեջ ինչ-որ անհանգիստը մեկը կիսագրագետ խորհրդականների չարամիտ խորհրդով զբաղված էր Հայ Եկեղեցու վարդապետության զեղծարարությամբ։

Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի մեջ չկա որեւէ կետ կամ դրույթ, որով ասվում է, թե կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ։ Եկեղեցին այլաբանորեն հարսն է Քրիստոսի, որ իբրեւ փեսա՝ գլուխն է նույն եկեղեցու»,- գրել է Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը։ 

Փաշինյանը մասնավորապես գրել էր. «Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ և որևէ այլ անձնական հարաբերություն ունենալու իրավունք չունի»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder