Արագիլի ձագը կախվել էր բնից. օգնության են հասել փրկարարները
Հասարակություն
13:56 21/07/2025
Հայաստան

Արագիլի ձագը կախվել էր բնից. օգնության են հասել փրկարարները

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 21-ին, ժամը 09:42-ին ահազանգ է ստացվել, որ Ուրասար գյուղի 2-րդ փողոցի էլեկտրական սյան վրա արագիլի ձագը կախված է բնից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արագիլի ձագին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արագիլի ձագը կախվել էր բնից. օգնության են հասել փրկարարները