Թուրքիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են վտանգավոր Vibrio բակտերիայի մասին
Տարածաշրջան
09:59 21/07/2025
Տարածաշրջան

Թուրքիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են վտանգավոր Vibrio բակտերիայի մասին

Թուրք բժիշկները զբոսաշրջիկներին զգուշացրել են վտանգավոր Vibrio բակտերիայով վարակվելու վտանգի մասին, որը կարող է լուրջ հիվանդություններ, այդ թվում՝ խոլերա առաջացնել: Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է Milliyet թերթը՝ հղում անելով Ստամբուլի Florence Nightingale բժշկական կենտրոնի մասնագետներին։

Ուրոլոգի խոսքով, Vibrio parahaemolyticus և Vibrio vulnificus բակտերիաների ԴՆԹ-ն հայտնաբերվել է Մարմարա, Եգեյան և Միջերկրական ծովերի ափերին: Նա բացատրել է, որ այս բակտերիաները բազմանում են տաք աղի ջրում, և դրանցից մեկը՝ Vibrio cholerae-ն, կարող է օրգանիզմ ներթափանցել աղտոտված ծովային ջրի միջոցով և առաջացնել խոլերա՝ ծանր լուծով և ջրազրկմամբ: Չնայած խոլերայի դեպքերը Թուրքիայում հազվադեպ են, վարակի վտանգը դեռևս գոյություն ունի:

Մասնագետի խոսքով, ծովային ջուրը հատկապես վտանգավոր բաց վերքերի դեպքում։ Որոշ շտամներ, մասնավորապես՝ Vibrio vulnificus-ը, կարող են առաջացնել վտանգավոր մաշկային վարակներ, այդ թվում՝ նեկրոզային ֆասցիիտ։ Ծովամթերքի, մասնավորապես՝ հում խեցգետինների մեջ հանդիպող Vibrio parahaemolyticus-ը կարող է առաջացնել որովայնի ցավ, փսխում, լուծ և ջերմություն, իսկ թույլ իմունային համակարգի դեպքում՝ սեպսիսի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են վտանգավոր Vibrio բակտերիայի մասին