Ողբերգական դեպք «Զվարթնոց» օդանավակայանում
Իրավունք
14:11 21/07/2025
Հայաստան

Ողբերգական դեպք «Զվարթնոց» օդանավակայանում

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանակավակայանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ օդանավակայանի թռիչքուղու սպասատեղիում մի քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը: Դեպքի մասին «Զվարթնոց»-ի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Զվարթնոց միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործութունների քննության բաժին, ոիտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ավագյանի և հերթապահ քննիչի գլխավորությամբ:
 
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 
 
Քննչական բաժինը պարզում է մահացածի ինքնությունը:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի էր և նա իր կնոջ հետ որպես զբոսաշրջիկ ժամանել էր Հայաստան: 
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ողբերգական դեպք «Զվարթնոց» օդանավակայանում