Եղեգնաձորում նկուղներից մեկում 150 տոննա ջուր է լցվել
Հասարակություն
08:18 21/07/2025
Հայաստան

Եղեգնաձորում նկուղներից մեկում 150 տոննա ջուր է լցվել

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 20-ին, ժամը 19։51-ին  ահազանգ է ստացվել, որ ջրալցվել է Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդան փողոցի շինություններից մեկի նկուղային հարկը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ 

Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ նկուղային հարկից (մոտ 1500 քմ) հեռացրել են մոտ 150 տոննա ջուր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder