Լուկաս Վասկեսը կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի
Սպորտ
18:57 21/07/2025
Հայաստան

Լուկաս Վասկեսը կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի

 Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո իսպանացի եզրային պաշտպան Լուկաս Վասկեսը շարունակում է նոր ակումբ փնտրել։ Այս մասին գրում է Արմսպորտը։

Լրագրող Էկրեմ Քոնուրի հաղորդմամբ՝ իտալական «Միլանը» և «Յուվենտուսը», ինչպես նաև թուրքական «Բեշիկթաշը» հետաքրքրված են Վասկեսի ծառայություններով։ 34-ամյա ֆուտբոլիստը ներկայում քննարկում է իր տարբերակները ընտանիքի հետ։

Վասկեսը դարձավ ազատ գործակալ հուլիսի կեսերին, երբ լրացավ նրա պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ։ Նա «Ռեալում» անցկացրել է 10 տարի։

Անցած մրցաշրջանում փորձառու ֆուտբոլիստը մասնակցել է 53 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder