ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը «ձև չունի մնալու». Ռոմանոս Պետրոսյան
Քաղաքական
11:52 21/07/2025
Հայաստան

ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը «ձև չունի մնալու». Ռոմանոս Պետրոսյան

«Մասնավորապես, Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու»,- լրագրողներին ասաց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ պատասխանելով աշխատակիցների հնարավոր ազատումների մասին հարցին, մասնավորապես՝ ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալ, ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար  Դավիթ Ղազինյանն ասել էր, որ «մենք մեր ձևերով կմնանք»։

Ըստ նրա, ՀԷՑ-ն այս վիճակին հասցնողներից մեկը հենց նույն պաշտոնյան է։

«Ինքն, այս պահին ի պաշտոնե, իմ ենթական է, իր ժամանակավոր պաշտոնակատարի  լիազորությունները դադարել են դեռևս ուրբաթ օրը ժամը 18.00-ին, այդ մասին ծանուցվել է»,- նշեց Պետրոսյանը։ 

«Այս պահին որևէ ազատումներ մասսայական չի նախատեսվում։  Ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում, կոնկրետ անձինք, որոնց ղեկավարման արդյունքում ՀԷՑ ընկերությունը, որը ավելի քան 3 միլիոն բաժանորդի կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն, շուրջ 1.1 միլիոն պաշտոնական բաժանորդ ունի, հասցրել են այս վիճակին, որ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել»,- ասաց Պետրոսյանը՝ հորդորելով, որ մասնագետ աշխատակիցներն իրենց աշխատանքն իրակացնեն «պատշաճ», Աշխատանքային օրենսգքրին համապատասխան, տուրք չտան որևէ սաբոտաժային հնարավոր ցուցումների, քանի որ սաբոտաժը քրեորեն հետապնդելի արարք է, հետամուտ է լինելու ցանկացած սաբոտաժի դրսևորման, որը կբերի ՀԷՑ-ի աշխատանքների տարբեր ծավալի խաթարմանը։ 

Նա հայտարարեց. «Օգտվելով իմ լիազորություններրից՝ այս պահին արդեն կոչ կանեմ պարոն Ղազինյանին  ազատման դիմում գրել և հեռանալ, այլապես իմ առաջին հրամանը լինելու է վստահության կորստի հիմքով պարոն Ղազինյանին ազատելու իր այսօրվա կարգավիճակից»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder