Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչ կլինի, եթե Ադրբեջանը որոշի դատի տալ Ռուսաստանին. Պեսկովի արձագանքը
Մոսկվան կսպասի պաշտոնական վճիռների, եթե Ադրբեջանը Ակտաուի մոտ տեղի ունեցած ինքնաթիռի վթարի գործով միջազգային դատարաններ հայց ներկայացնի Ռուսաստանի դեմ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Մոսկվան պլանավորում է արձագանքել Բաքվի կողմից Ռուսաստանի դեմ միջազգային դատարան հայց ներկայացնելուն։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն փաստաթղթեր է պատրաստում միջազգային դատարաններ ներկայացնելու համար՝ Ակտաուի մոտակայքում AZAL ինքնաթիռի կործանման գործով։
«Դուք գիտեք, որ քննչական գործողություններ են ընթանում։ Հետաքննություններ են ընթանում։ Եթե Ադրբեջանը նման որոշում կայացնի, այս դեպքում դա Ադրբեջանի իրավունքն է, և մենք կսպասենք բոլոր հետաքննությունների և դատավարությունների պաշտոնական դատավճիռներին», - ասել է Պեսկովը։
Մեկնաբանելով Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների լարվածությանը, նա ասել է. «Ռուսաստանում ապրում է շատ մեծ ադրբեջանական սփյուռք։
Ադրբեջանական սփյուռքի գրեթե բոլոր ներկայացուցիչները մեր օրինապահ քաղաքացիներն են, ովքեր այստեղ վայելում են արժանի հարգանք։
Օրենքները խախտող քաղաքացիները հետապնդվում են օրենքով»։