Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալիև. «Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի տարածքում չի լինի որևէ օտարերկրյա օպերատոր կամ որևէ այլ արտաքին վերահսկողություն
««Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի տարածքում չի լինի որևէ օտարերկրյա օպերատոր կամ որևէ այլ արտաքին վերահսկողություն։ Անհրաժեշտ է անարգել մուտք Ադրբեջանի մեկ մասից մյուսը»,- Շուշիի 3-րդ մեդիոֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նրա խոսքով, «Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն հայ սահմանապահների հետ, քանի որ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի»։
Ալիևը նշել է, որ Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպումից հետո Երևանից ստացված մեկնաբանությունները դրական են եղել։
Ալիևը խոսելով Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» մասին՝ ասել է. «Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել երկու հարց լուծելուց անմիջապես հետո՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո։
«Այո, տեքստը կարող է նախաստորագրվել նախապես, և ադրբեջանական կողմն արդեն իսկ նման առաջարկ է արել Աբու Դաբիում։ Բայց, ինչպես գիտեք, փաստաթղթի նախաստորագրումը չի նշանակում դրա ստորագրում։ Այսինքն՝ մեկ բան է բանավոր համաձայնություն հայտնելը, մեկ այլ բան՝ փաստաթղթի յուրաքանչյուր էջ նախաստորագրելը։
Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագիր ստորագրելուն»։
Ադրբեջանի նախագահն ասել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը շատ զբաղված մարդ է, զբաղվում է աշխարհի տարբեր խնդիրներով, դեմ է պատերազմներին և հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Հարավային Կովկասի իրավիճակի նկատմամբ։ Ըստ նրա, Թրամփը մեծ աշխատանք է կատարում հակամարտության կարգավորման ուղղությամբ և վստահություն է հայտնել, որ ապագայում կլինեն ավելի շատ դրական նորություններ։
Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի դեմ փաստաթղթեր է պատրաստում`AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված միջազգային դատարաններ դիմելու համար։
Ի պատասխան ուկրաինացի լրագրող Գորդոնի հարցին, թե «որպես հաղթող ազգի ներկայացուցիչ, ինչ խորհուրդ կտայիք Ուկրաինային և ուկրաինացիներին», Ալիևը ասել է, որ երբեք չհամակերպվել օկուպացիային։