Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան
Քաղաքական
09:29 22/07/2025
Տարածաշրջան

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։

1tv.ge-ն գրում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, այսօր Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ։

Այցի շրջանակներում Ջեյհուն Բայրամովը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան