Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Քաղաքական
17:08 22/07/2025
Հայաստան

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին