Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Թաղապետարանների բաժնի պետերը քաղաքապետի տեղակալին ասել են՝ չեն կարող աշխատակիցներին ստիպել` դուրս գալ Եկեղեցու դեմ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար, Տիգրան Ավինյանի մտերիմ Սուրեն Վարոսյանը, որն առաջ կառավարությունում էր աշխատում, ապա Ավինյանի արարողակարգի պետն էր, իր տեղակալ է նշանակել ՔՊ-ական Գևորգ Վարոսյանին։ Վերջինս, մեր տեղեկություններով, լծվել է աշխատակիցներին հրահանգավորելու գործին և Փաշինյանի՝ «Էջմիածնում մեծ հավաք» անելու մասին գրառումից հետո իր մոտ է կանչել բոլոր բաժինների պետերին, հրահանգել՝ իրենց աշխատակիցներին պատրաստ պահել, որ պետք լինելուն պես շտապ «իջնեն» Էջմիածին։
Բաժնի պետերը չեն համաձայնել, ասել են՝ չեն կարող աշխատակիցներին ստիպել` դուրս գալ Եկեղեցու դեմ։ Գևորգ Վարոսյանը լեզվակռիվ է սկսել նրանց հետ և սպառնացել՝ ով չգնա, գործից կազատվի։ Ի դեպ, Գևորգ Վարոսյանը Նուբարաշենի բանտում է աշխատել` նա «կլորներում» եղել է «կլյուչնիկ»` հսկիչ։ Երևանի քաղաքապետարանից հարցրինք՝ ե՞րբ է Վարոսյանը նշանակվել փոխթաղապետ, ասացին՝ փետրվարի 5-ին, իսկ պետերին հրահանգելու մասով գրավոր հարցում պահանջեցին։ Վարոսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում