«Հրապարակ». Դատարանը Սամվել Կարապետյանի պահանջով 9 մլն դրամի կալանք է դրել Արսեն Թորոսյանի հաշիվների վրա
Օրվա մամուլ
08:15 22/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Դատարանը Սամվել Կարապետյանի պահանջով 9 մլն դրամի կալանք է դրել Արսեն Թորոսյանի հաշիվների վրա

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հաշիվների վրա՝ Սամվել Կարապետյանի պահանջով: Վերջինս զրպարտության և վիրավորանքի համար դիմել է դատարան` ընդդեմ Թորոսյանի, և պահանջել է հայցի ապահովման միջոց կիրառել` արգելանք դնել նրա հաշիվների վրա։ Միջնորդությունը բավարարվել է:

Թորոսյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ФСБ-ի շտաբ-կվարտիրայում։ Առաջինի անունն Արշակ ա։ Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը` Սամվել Կարապետյանին»։

Այս հայտարարությունը, ըստ Կարապետյանի փաստաբանների, պարունակում է և՛ վիրավորանք, և՛ զրպարտություն։ Թորոսյանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել նույն ամբիոնից և բարոյական վնասի փոխհատուցում վճարել՝ 9 մլն-ի չափով։ Բացի այս հայցից, գործարարի կողմից ՔՊ-ական պատգամավորների, փորձագետների և կայքի դեմ ևս 9 դատական հայց է ներկայացվել՝ անձի «պատիվը, գործարար համբավը և քաղաքական նկրտումները պաշտպանելու համար»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder