Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բագրատ Սրբազանը դատի է տվել Անահիտ Ավանեսյանին, Արամ Սարգսյանին, Վահագն Ալեքսանյանին ու ևս մի քանիսին
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայցեր է ներկայացրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, նրա թիմակից Անի Խաչատրյանի, Ստյոպա Սաֆարյանին ու ևս մի քանիսի դեմ։
Դատալեքսում առկա տեղեկատվության համաձայն, Բագրատ Սրբազանը հուլիսի 19-ին դիմել է դատարան՝ խնդրելով Վահագն Ալեքսանյանից հօգուտ հայցվորի բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից՝ 3 մլն դրամը՝ զրպարտության համար, 3 մլնը՝ վիրավորանքի համար: Հայցադիմումը մակագրվել է դատավոր Հովհաննես Ղազարյանին։
Նույն օրը դատարան մուտք է արվել մեկ այլ հացադիմում, որով Բագրատ Սրբազանը պահանջում Անահիտ Ավանեսյանից հօգուտ հայցվորի բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 1 մլն դրամ՝ զրպարտության համար, 2 մլն դրամ՝ վիրավորանքի համար: Գործը մակագրվել է դատավոր Դանիել Մխեյանին։
Հաջորդ օրը՝ հուլիսի 20-ին Բագրատ Սրբազանի անունից հայցադիմում է մուտք արվել դատարան՝ ընդդեմ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի։ Պահանջը նույնն է. բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից ՝ 1.5 մլն դրամը զրպարտության համար, 1.5 մլն դրամը՝ վիրավորանքի համար: Գործը հուլիսի 21-ին մակագրվել է դատավոր Դավիթ Սարգսյանին։
Նույն օրը մեկ այլ հայցադիմում ներկայացվել է Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանի, ինչպես նաև Հայկ Սահակյանի դեմ։ Երկուսի դեպքում էլ պահանջը նույնն է։ Այս գործն էլ հուլիսի 21-ին մակագրվել է դատավոր Արտուշ Ավագյանին։
